Հերմինե Նաղդալյանը՝ իր և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունների մասին

«Դեռ այս խորհրդարանի ստարտի, ընտրության ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության ու ՀՀ նախագահի հետ եղել է այսպիսին՝ քանի որ պատվիրակության մեջ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուներն ավելի երկար աշխատեն: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեպքին, ապա ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատեմ, ի սկզբանե մեր պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ 6 ամսվա չափ ես մնալու եմ այս պատվիրակության մեջ, իսկ 6 ամիս հետո թողնելու եմ ԵԽ ԽՎ-ն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով ԵԽ ԽՎ հայաստանայն պատվիրակության կազմից իր դուրս մնալու հարցը:

ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ իր ունեցած հակասությունների վերաբերյալ Հ. Նաղդալյանը նշեց, թե ինքն այն անձանցից է, որ այստեղ աշխատանքի է գալիս և անձնական խնդիրներ չունի որևէ մեկի հետ:

Հիշեցնենք, որ Հ. Նաղդալյանին ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոխարինել է ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաղդալյանին պատվիրակության կազմում չի ցանկացել տեսնել Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով