Կիևյան կամրջից իրեն նետած 62–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

shamshyan.com-ի փոխանցմամբ. Երեկ՝ հունվարի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Կիևյան կամրջից նետված քաղաքացին ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Հիշեցնենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով, Կիևյան կամրջից ցած է նետվել: Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները վիրավորին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն ժամեր անց տղամարդը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Հայկ Թոփչյանն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով