Ծեծկռտուք «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի 38/4 հասցեի՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ի սահմաններում նշված ռեստորանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Արման Աբելյանի և Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի 13 շենքի բնակիչ՝ 20-ամյա Արման Աբովյանի և ոմն Հայկի միջև։

Ծեծկռտուքի հետևանքով Ա. Աբելյանը մարմնի տարբեր մասերին վնասվածքներ է ստացել։ Ոստիկանները պարզել են, որ Ա. Աբովյանը նշված ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին է, իսկ ոմն Հայկը, ըստ տեղեկությունների, նշված ռեստորանում աշխատում է որպես անվտանգության աշխատակից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով