Իշխանությունները պետք է կողքից «թամաշա» չանեն. քրեական հեղինակությունները պայքար են սկսում. «Փաստ»

Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները եւ ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միեւնույն է՝ ներկրողների միջեւ պայքար է գնում հանուն մոնոպոլիայի: Շուրջ վեց ամիս է վերեւներում «տանիք» ունեցող` Երեւանի երկու քրեական հեղինակություններ դուրս են եկել միմյանց դեմ՝ մասնագիտացված տախտակի ներկրման շուկայում մոնոպոլիա ձեռք բերելու համար: Խոսքը հատուկ նշանակության փայտի մասին է: Ո՞վ կհաղթի, վերեւներում ո՞ւմ տանիքն է ավելի «ապահով» ու ուժեղ, պարզ չէ: Առայժմ մաքսային կառույցները ոչ մեկի կողմը չեն բռնում: Սրա միակ ելքը երրորդ, չորրորդ ներկրողներ ներգրավելն է, թե չէ՝ երկուսն էլ իրար «կուտեն»: Իշխանությունները պետք է կողքից «թամաշա» չանեն, այլ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...