Թուրքիա-Իրան սահմանային պատը գրեթե 50 տոկոսով պատրաստ է. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրք-իրանական սահման այցելության ընթացքում հայտարարել է, որ 8 ամսվա ընթացքում սահմանին կառուցվող պատի աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն արվել է: Իրանի հետ սահմանին Թուրքիան ընդհանուր առմամբ կառուցելու է 114 կմ երկարությամբ պատ: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Սոյլուն նաև հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանների անվտանգությունը ապահովելու համար նախատեսում են Արդահանում՝ թուրք-վրացական և թուրք-հայկական սահմաններին, էլեկտրոնային համակարգեր տեղադրել:

Սոյլուն ստուգայցեր է կատարել Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառի ստորաբաժանումներում: Նրան ուղեկցել է նաև ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Արիֆ Չեթինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիան Իրանի սահմանին պատի կառուցումը սկսել է դեռևս 2017-ի ամռանը: Պատի կառուցումն իրականացնում է Թուրքիայի կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ):

Այն կառուցվում է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի օրինակով` 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Թուրքական կողմի պնդմամբ՝ պատը կառուցվում է Իրանի տարածքից Թուրքիա «Քրդստանի ահաբեկչական խմբավորման» (PKK) զինյալների ներթափանցումը կանխելու համար:

Ավելի վաղ՝ 2017-ի հունվարին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով