«Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ». ինչո՞ւ ձեռնտու չէ Հայաստանում գիրք տպագրելը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գիրք տպագրելը ձեռնտու չէ, ու հիմա հայ հրատարակիչները նախընտրում են գրքերը տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված գրքից մաքսատուրք եւ ԱԱՀ չի գանձվում ՀՀ սահմանին: Մինչդեռ  Հայաստանում գրքի տպագրության թղթի գնին ավելանում է նաեւ մաքսատուրքն ու ԱԱՀ-ն: Ըստ Մարտիրոսյանի` դեռ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչներ ստեղծել են «Հայգիրք» ասոցիացիան, նշված խնդրով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն իշխանությունները հրաժարվել են ընդառաջել հրատարակիչների առաջարկներին: «Սեփական արտադրողի հերն անիծելու եւ արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ,- տարակուսել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով,- սա գերեզմանափոս է սեփական արտադրողի համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով