Արմեն Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ ժամանեց Cadillac Escalade-ով, ինչով ժամանակին ժամանել էր վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածուն ՀՀԿ գրասենյակ ժամանեց ամերիկյան հանրահայտ Cadillac Escalade-ով։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս մեքենայով էր ժամանակին ՀՀԿ գրասենյակ ժամանել նաեւ Մոսկվայից հրավիրված վարչապետի թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը։

Կարապետյանի Cadillac-ը, սակայն, տարեթվով ավելի նոր էր եւ վերջին սերնդի, բայց երկուսն էլ նույն մոդելն են՝ շքեղ ու աժդահա ամերիկյան ամենագնաց՝ հայ տղամարդկանց երազանքը։ Փաստորեն, ռուսամետի համարում ունեցող վարչապետն ու եվրոպական հայացքներով նախագահացուն մեքենաների հարցում ամերիկյան ճաշակ ունեն։

Cadillac Escalade-ով ժամանած Կարապետյանը դարձավ ՀՀ 14-րդ վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանը կդառնա ՀՀ 4-րդ նախագահը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն`  թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով