«Անթրաշ, չստիկով» տաքսու վարորդները` «Զվարթնոց»-ում. Կարեն Կարապետյանի հանձնարարականը չի կատարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց եւ, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար:

Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»:

Թեեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պնդում են՝ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողություն իրականացվում է, անգամ մի քանիսը վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու համար, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ:

Տրանսպորտային պետական տեսչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանն էլ «Ժողովուրդ»-ին ասել է, թե տաքսիների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում»:

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով