Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

2007թ. այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու Դինքի հիշատակի ոգեկոչման արարողություններ, քայլերթեր և տարատեսակ միջոցառումներ: Երևանում ժամը 17:00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուռ քայլերթ է լինելու դեպի Օպերայի հրապարակ: Թուրքիայում նախատեսված են բազում միջոցառումներ:

Ստամբուլում՝ նախորդ տարիների պես, հազարավոր մարդիկ են փողոց են դուրս գալու և Թաքսիմ կենտրոնական հրապարակից շարժվելու են «Ակօսի» խմբագրատուն, որի մուտքի մոտ էլ սպանվել է հայ լրագրողը: «Դինքի ընկերների» տարածած հայտարարության մեջ ասվում է. «1915-ի 100-րդ տարելիցն է և Հրանտ Դինքի սպանության գործը ծածկելու, ապացույցներն անտեսելու, մարդասպաններին պաշտպանելու, պետական համակարգում ներգրաված սպանության հանցակիցներին թաքցնելու, դատարանի առջև նրա հիշատակի արարողություն անցկացնելու 8-րդ տարին»: Հրանտ Դինքին նվիրված հիշատակի արարողություններ են կազմակերպվելու նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Բուրսայում, Իզմիրում, Ալեքսանդրեթում:

Պոլսահայ լրագրողի հիշատակը ոգեկոչելու են նաև Փարիզում, Լիոնում, Վիենայում, Բրյուսելում, Տորոնտոյում և այլուր: Հրանտ Դինքը, չնայած մահվան սպառնալիքներին, իր խիզախ հրապարակումներում, հոդվածներում և ելույթներում մշտապես բարձրացնում էր Հայոց ցեղասպանության հարցը, խոսում Թուրքիայում խոսքի ազատության անհրաժեշտության մասին, բարձրաձայնում լռության մատնված և տաբու հանդիսացող շատ թեմաներ: Նրա ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին, նա հիշեցրեց թուրքահայ համայնքի գոյության ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նրա սպանությունից հետո Ստամբուլում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր:

Սպանությունից հետո Հրանտ Դինքը դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար: Դինքի դատավարությունը վերջնականապես չի ավարտվել: Հրանտի ընտանիքը և փաստաբանները վստահ են, որ սպանության հետևում կա ահաբեկչական կառույց, որ պետական օղակներում աշխատողները ևս անմասն չեն սպանության գործին:

 

armlur.am

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով