Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. «ՀԺ»

Загрузка...

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը, որը նախօրեին սպանություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է, երեկ հարցաքննվել է:

Նույն այդ տեղեկություններով, նրան վաղը նախաքննական մարմինը մեղադրանք կառաջադրի: Քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է նաեւ նրա մտերիմներից Ալավերդի բնակիչ եւս մեկ անձ: Վերջինիս պատկանող առեւտրի սրահում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ պայթուցիկ նյութ (Տրոտիլ տեսակի): Հունվարի 18-ին երեկոյան նա ձերբակալվել է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով եւ հարցաքննվել: Մեր տեղեկություններով, նա ընդունել է, որ տրոտիլ տեսակի պայթուցիկն ինքն է ձեռք բերել եւ պահել:

Աբգարյանը ձերբակալվել է 2017 թվականին Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...