Ամենօրյա արխիվներ: 26.12.2017

Թբիլիսիում սպանված ահաբեկիչները ծրագրում էին հարձակվել Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների վրա

Դեկտեմբերի 26-ին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը տեղեկություն է հրապարակել նոյեմբերի 22-ին Թբիլիսիում վնասազերծված Ահմեդ Չատաևի և նրա խմբի ահաբեկիչների գործունեության հետաքննության մասին։ Ըստ այդ տվյալների՝ ահաբեկիչները պլանավորել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Վրաստանում և Թուրքիայում: Ահաբեկիչները ծրագրել էին մասնավորապես հարձակումներ դիվանագիտական առաքելությունների վրա։ Այս մասին հայտնի է դարձել ահաբեկիչների կողմից որպես թաքստոց օգտագործված բնակարանի հետախուզության արդյունքում։ Նշենք, որ այսօր Վրաստանի… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն ու «շանտղության» մեխանիկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը: Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում` մեր երեխան, մեր… Կարդալ ավելին »

Ծաղիկ Ռուբոն իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է. գնորդը մարզպետ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։ Մեզ չհաջողվեց կապվել մարզպետի հետ՝ հասկանալու, թե ամսական մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետն ինչպես է կես միլիոն դոլար արժողությամբ գազալցակայան ձեռք… Կարդալ ավելին »

Ծառայությունից խուսափածներին տույժի դիմաց ազատելը երիտասարդներին մղում է դեպի Սփյուռք. Վիգեն Սարգսյան

13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Պաշտպանության նախարարի տեսակետով՝ ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է:  Այս մասին պաշտպանության նախարարը հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության զրույցում: «Ես չեմ համարում, որ դա լավ քաղաքականություն է, որովհետև եթե… Կարդալ ավելին »

Որտե՞ղ են դիմավորելու Ամանորը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին եւ ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: Մեր այս հարցերին պատասխանեցին պետական այրերի մամուլի խոսնակները: Սերժ Սարգսյանը ավանդույթի համաձայն դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի… Կարդալ ավելին »

Թուրքիայում դեռ չի հաջողվում ռազմական օդաչուների պակասը լրացնել

Թուրքիայի զինված ուժերը մինչև 2020 թ. վերջ երկարաձգել է նախկին օդաչուներին զինուժ ընդունելու դիմումների ժամկետը: Թուրքիայի ՌՕՈւ ընդւոնվում են նախկինում զինուժի հետ կապը խզած օդաչուները, ինչպես նաև քաղավիացիայի օդաչուները, ովքեր կցանկանան զինուժ մտնել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» լրատվական գործակալությունը: Մրցույթին կարող են դիմել ինչպես առևտրական, այնպես էլ՝ բեռանփոխադրող ինքնաթիռների օդաչուները: Թուրքիայում ռազմակն օդաչուների… Կարդալ ավելին »