Ամենօրյա արխիվներ: 22.12.2017

Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը: Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ: Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից,… Կարդալ ավելին »

Թուրքիայի դատախազությունը Փայլանի հայտարարության հիման վրա գործ է հարուցել

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել: Ինչպես հաղորդում է DW-ն, Փայլանը գործում ներգրավվելու է որպես վկա: Փայլանն ավելի վաղ հայտարարել էր, որ, ըստ իր տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված հայերի, ալևիների, ինչպես նաև ընդդիմադիր թուրք լրագրողների, գրողների ու մտավորականների հանդեպ մահափորձեր են նախապատրաստվում: DW-ն հարցի առնչությամբ դիմել… Կարդալ ավելին »

«Թուրքիան փորձում է իր ուսերից գցել պատասխանատվությունը». Շարմազանովը հայ-թուրքական արձանագրությունների մասին

Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ընդամենը Թուրքիայի ուսերից պատասխանատվությունը գցելու փորձ է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանների, իսկ այն, ինչ ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ներառված չի եղել դրանցում.… Կարդալ ավելին »

Արագածոտնի մարզում՝ խոշոր ավտովթարի ժամանակ 5 տուժածներին առաջինը օգնության են հասել էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մեկնելիս են եղել Վանաձոր՝ բժշկական կոնֆերանսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի Ford Transit և Nissan X-Тrail մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Բյուրեղավան քաղաքի… Կարդալ ավելին »

«Կոռուպցիոն ռիսկեր, որ տեսնեինք՝ կասեինք». Ինչ ճակատագիր է ունեցել ՀԲ կողմից տրամադրված գումարը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Օրերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ԱԺ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկը հսկայական միջոցներ է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի անվճար սկրինինգային ծրագիր, սակայն մինչ օրս այն կյանքի չի կոչվել: Ծրագիրը ղեկավարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Իրավունքը» արդարադատության… Կարդալ ավելին »

Ոստիկանության «քյա՞րը». պետի տեղակալի 6 անշարժ գույքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ոստիկանության Տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արշակյանի սեփականությունն է համարվում վեց անշարժ գույք՝ երեք բնակարան, երկու առանձնատուն եւ մեկ հողամաս։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1-ի դրությամբ կազմել են միայն հինգ միլիոն… Կարդալ ավելին »