Daily Archives: 21.12.2017

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկը,… Read More »

Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sports-ի լավագույն հարյուրյակում

Բրիտանական «Sky Sports» պարբերականը կազմում է իր վարկածով 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: «Հայ ֆուտբոլիստը լավ էր մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը, սակայն 5 գոլային փոխանցումն ու մեկ գոլը 12 հանդիպումներում բավական չէին, որպեսզի Մխիթարյանը դառնար «կարմիր… Read More »

«Նիկոլ ջան, ապրես, շուտվանից իրար էսքան չէինք տեսե». Սեյրան Սարոյանը հորդորեց «Նոր տարվա բուդը» մենակ չուտել

Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտվեց: Ազգային ժողովն ավարտեց 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն օրենքի նախագծերից մեկի քվեարկության ժամանակ խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ կանխելով «Ելքի» կողմից հայտարարվելիք 11-րդ ընդմիջումը: Ընդմիջումից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՅԴ-ին՝ մեզ միանալու համար»: Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց,… Read More »

Նախագահի նստավայրում տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին: «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ գործարարներ, Ջերմորեն ողջունում եմ… Read More »

Վարչապետն առաջարկել է Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարևորելով Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացումը՝ վարչապետը նշել է. «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից՝ մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն իր մեջ պարունակում է… Read More »

ԼԳԲՏ անձանց թեմաներով պաստառներ պատրաս­տած ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Մշակույթի նախարարության դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի գրում է. «ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալա­կան գովազդի պաստառներ պատրաս­տած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմ­բերի 25-ին Երևանի կենտրոնում հայտն­վեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրա­ցավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին: ՀԿ-ն էլ… Read More »

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Մազմանյան փ. 5, 14, 16, Նորաշեն թաղ. 37 շենքերը, Սվաճյան փ. 32, Անդրանիկի փ. 48 շենքերը, 10։30-16։30 Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 11փ. 11-61 սեփական տները և հարակից հանրային… Read More »

Դավիթ Հարությունյանը «փուռը տվեց» Հրայր Թովմասյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած, ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում եւ այլն: ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ… Read More »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Արարատի մարզում մառախուղ է: Ելնելով… Read More »

Գագիկ Ծառուկյանին ներկայացվել են Մանուկյան-Բագրատյան ծեծկռտուքի մասին լուրերը

Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև թեժ վիճաբանության և ծեծկռտուքի մասին տեղեկության տարածումից հետո` հայտնի դարձավ, որ խմբակցության անդամները գնացել են իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։ Ընդ որում, ըստ լուրերի, Ծառուկյանն իր թիմակիցներին իր մոտ էր կանչել հենց այդ վիճաբանության ու ծեծկռտուքի պատճառով։ 168.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Իվետա… Read More »