2018 թվականին ՀՀ ռազմական բյուջեն աճում է ավելի քան 18 տոկոսով

Загрузка...

Նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականի պետբյուջեի մասին օրինագիծը, որով նախնական տարբերակի համեմատ 2018-ի ՀՀ պաշտպանական բյուջեն աճել է: Օրինագիծն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ ձայնով:

2018 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն ամերիկյան դոլարով կազմում է 511 մլն ԱՄՆ դոլար (դեկտեմբերի 8-ի փոխարժեքով):

Այսպիսով՝ ՀՀ 2018 թ. բյուջեով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 247 մլրդ 895 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 238 մլրդ 245 մլն դրամ:

Որպես արդեն իսկ ընթացիկ տարվա բյուջեի համեմատ շուրջ 37 մլրդ դրամով աչած պաշտպանական բյուջեն վերջնական տարբերակում ավելացվել է ևս 1 մլրդ 27 մլն 642 հազար 500 դրամով: Այսպիսով ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 209,8 մլրդ դրամ, 2018 թվականի ռազմական բյուջեն ավելացվում է ավելի քան 38 մլրդ դրամով (18,15%):

Ոլորտը 2017 թ. (հազար ՀՀ դրամ) 2018 թ. նախագիծ (հազար ՀՀ դրամ) 28.09.2017 2018 թ. օրենք (հազար ՀՀ դրամ). 08.12.2017
Պաշտպանություն (ընդհանուր) 209.813.481,1 246,868,235.7 247,895,878.2
Ռազմական պաշտպանություն 202.106.217,2 238,227,126.3 238,245,614.3
Արտաքին ռազմական օգնություն 162.818,4 118,657.2 117,011.7
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 1.641.470,1 2,433,461.4 2,433,461,4
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5.902.975,4 6,088,990.8 7,099,790,8

Օրենքը դեռևս պետք է ստորագրվի նախագահի կողմից:

Նշենք, որ 2017-ի հուլիսին ՀՀ ֆիննախարարը հայտներ էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ռազմական բյուջեն մյուս տարի կտրուկ աճելու է, բայց դա միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելացված գումարի զգալի մասը կուղղվի հիմնականում զենք-զինամթերքին և սպառազինությանը:

 

 

 

razm.info

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...