Ամենօրյա արխիվներ: 20.12.2017

Իրաքի քրդերը Բաղդադին մեղադրում են հարձակում նախապատրաստելու մեջ

Դեկտեմբերի 18-ից Իրաքի քրդական ուժերը պաշտոնական Բաղդադին մեղադրում են վերահսկողության հատման սահմաններում ուժեր կենտրոնացնելու և գրոհ ծրագրելու մեջ: Որպես ապացույց՝ հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ և ԱԹՍ-ից տեսագրություն: Իրաքյան Քրդստանի հետախուզական մարմիններից մեկը՝ Ռեգիոնալ Քրդստանի անվտանգության խորհուրդը, դեկտեմբերի 18-ին հայտնել էր, որ Իրաքյան Քրդաստանի կենտրոն Էրբիլ քաղաքից շուրջ 60 կմ հեռավորության վրա գտնվող Մախմուր բնակավայրի… Կարդալ ավելին »

Եվրոպայում Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել։ Համայն հայության նախարար Հակոբյանը, ինչպես հայտնի է, սփյուռքյան այցելություններին դատարկաձեռն չի ներկայանում, նա ճամպրուկներով մեդալներ ու պատվոգրեր է տանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների սիրտը շահելու համար։ Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիա եւ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ եւս… Կարդալ ավելին »

Ամանորի գիշերը բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեք

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոհաբանական մաղթանքին կհաջորդի նռան օրհնությունը: Նռնօրհնեք կկատարվի Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում: Ամանորի խորհրդանշական ավանդույթը դարձած արարողությունն իրականացվում է 2014 թվականից: Հայկական ավանդության մեջ նուռը` որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան,… Կարդալ ավելին »