Ամենօրյա արխիվներ: 19.12.2017

Վարպետ կանգնի՛ր, Միլանում իջնող կա

2017 թվական. Նոյեմբերի 25. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց  «Բրայթոնի» հետ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ «կարմիր սատանաների» կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց հանդիպման վերջնամասին, ոչնչով աչքի չընկավ, հանդիպումն էլ ավարտվեց ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այս հանդիպումը Մխիթարյանի հիշողություններում պետք է լավ մնա, ըստ ամենայնի, սա վերջին անգամն… Կարդալ ավելին »

Աշոտ Արսենյանը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում կտուգանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը «Արփա» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար: Ինչի արդյունքում ընկերությունը խախտել է լիցենզիայի որոշ պայմանների կետերի պահանջները: Իհարկե, միաժամանակ հանձնաժողովին… Կարդալ ավելին »

Աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը ԵՏՄ-ի պահանջն է. կառավարությունը անհարմար լռում է․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելով: Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը բխում… Կարդալ ավելին »