Ամենօրյա արխիվներ: 18.12.2017

Ինչո՞վ է իմաստուն կինը տարբերվում խելացի կնոջից

Եթե նախկինում ինձ հարցնեին, թե ի՞նչն է լավ՝ խելացի՞, թե՞ գեղեցիկ լինելը, ես անվարան կպատասխանեի՝ իհա՛րկե խելացի լինելը: Չէ՞ որ խելացի լինելը նաև եկամտաբեր է: Խելացի կինը միշտ կարող է հոգալ իր կարիքները, գնել իր համար ուզածը, չի կորչի դժվարին իրավիճակում, միշտ ելքը կգտնի: Եվ, ի վերջո, աշխարհում էլ գնահատվում են խելացի կանայք, և ես… Կարդալ ավելին »

«Մինչև հիմա մենք չէինք ապահովել ՄԻԵԴ մի շատ կարևոր դրույթ». Գևորգ Կոստանյան

«Մինչև հիմա մենք չէինք ապահովել ՄԻԵԴ մի շատ կարևոր դրույթ` մարդը պետք է իրավունք ունենա վիճարկել իր ձերբակալումը»,- այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների քննարկման ժամանակ: Ըստ նրա` եթե ձերբակալման ժամը 72 ժամ… Կարդալ ավելին »

«4.5 տոկոս տնտեսական աճն ամոթալի է». Թաթուլ Մանասերյան

«Որոշ ապրանքների գծով կլինեն մաքսատուրքեր, բայց դա շատ մեծ չի լինելու, և գնաճը հիմնականում դրանով չէ պայմանավորված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ հասարակության կեսն աղքատ է, քանի որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց չեն հաղթահարել աղքատության շեմը. «Այսինքն՝… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը՝ լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից համարվող ապակենտրոնացված փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին 2016թ. համաձայնագրի ստորագրումից… Կարդալ ավելին »

Կառավարության և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը: Հանդիպմանը վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության… Կարդալ ավելին »

«Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ». Շարլ Ազնավուրը՝ ՀՀ իշխանությունների մասին. «Ազատություն»

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ. ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով: «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի… Կարդալ ավելին »