Ամենօրյա արխիվներ: 15.12.2017

«Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք, որի մասին չէին խոսում». Վահագն Խաչատրյան

«Անսպասելի ոչինչ չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարության մասին, թե ՀՀԿ-ում բոլորը կողմնորոշված են և 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին՝ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Գ. Սահակյանն անկանխատեսելի որևէ բան չի հայտարարել. «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ… Կարդալ ավելին »

«Շփման գիծն ապրում է իր կյանքով». Վաղարշակ Հարությունյան

«Այն սարքավորումները, որ տեղադրվել են սահմանին ապրիլյան պատերազմից հետո, թույլ չեն տալիս, որ հակառակորդն անսպասելի մտնի շփման գիծ, կանխում է դիվերսիաները, և դա փաստ է։ Այժմ սահմանի պաշտպանությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովում և զգոնություն։ Պետք է իրականացվեն կոմպլեքս միջոցառումներ, այն, ինչ ապրիլյան գործողությունից հետո արվեց և ինչը մեծ չափով նվազեցրել է… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով ՀՀ պատվիրակությանը՝ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը: ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր… Կարդալ ավելին »

Տրվեց Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։… Կարդալ ավելին »

Այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը.

Ս/թ.-ի դեկտեմբերի 15-ին, ժամը 16-20-ի դատական նիստը տեղի ունեցավ, որի ընթացքում հայցվոր կողմի ներկայացված միջնորդությունները այն են, որպես վկա հրավիրել և դատական նիստին հարցաքննել Արթուր Հայրապետյանին, Արմինե Մկրտումյանին և Արմենուհի Հովսեփյանին: Կարծիքները լսելով կողմերի, դատարանը որոշեց Արմինե Մկրտումյանին և Արմենուհի Հովսեփյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարել, իսկ Արթուր Հայրապետյանի վերաբերյալ դատական նիստով դեռևս որոշում չկայացվեց, այն հետաձգվեց… Կարդալ ավելին »

դեկտեմբերի 15-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն: Կենսական… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականից հետո քաղաքականության մեջ մնալու մասին

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում nախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցին՝ ասելով, թե իր որոշման մասին հայտարարելու ժանանակը դեռ չի եկել: Նրա խոսքով՝ իր որոշումը պայմանավորված է լինելու տարբեր գործոններով. «Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի… Կարդալ ավելին »

«Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականը: Նրա խոսքով՝ շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: «Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք… Կարդալ ավելին »