Ամենօրյա արխիվներ: 14.12.2017

Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն կբացի

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում: Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Պաղեստինյան պետության ճանաչումը համապատասխանում է ՄԱԿ-ի որոշումներին: Մենք ձգտելու ենք հասնել Արևելյան Երուսաղեմի ճանաչմանը՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ… Կարդալ ավելին »

Կույրերի միավորմանը հատկացվեց 51 մլն դրամ

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ըստ այդմ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 51 մլն դրամ: «Միջոցներն ուղղվում են կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման… Կարդալ ավելին »

«Մա՛մ ջան, չմտածես, մեկն էլ քեզ կհասնի». Պատերազմ, որ խլեց տղաների կյանքը

«Ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա…»,- հարազատներն ամեն անգամ անասելի ցավով են հիշում 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի խոսքերը։ Աշոտի մասին պատմելու ու գրելու շատ բան կա. քաջություն, բարություն, մեծ նվիրվածություն, սեր հայրենիքի, հարազատների, ընկերների նկատմամբ… բնավորություն, որ ճանաչում ես հարազատների պատմություններից։ Աշոտ Շահբազյանը… Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը 34 մլն դրամով 2017թ. արտադրության «Տոյոտա Քեմրի» է գնել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաաքապետարանն այս տարի թվով 3 հատ «Տոյոտա Քեմրի» տեսակի ավտոմեքենա է գնել: Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 34 միլիոն 920 հազար դրամ, իսկ ամեն մեքենայի համար քաղաքապետարանը վճարել է 11 միլիոն 640… Կարդալ ավելին »

«Օկուպացիա». ՌԴ սահմանապահները թույլ չեն տալիս շինաշխատանքներ կատարել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա, մնացած մարզերում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին… Կարդալ ավելին »