Ամենօրյա արխիվներ: 11.12.2017

«Մենք այսօր հայտնաբերել ենք բրինձներ, որոնք տարբեր կառույցների կողմից առաջարկվող թեստերով խնդրահարույց են». Դավիթ Պիպոյան

Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, գարշահոտ է, պարունակում է պլաստմասսա։ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Եվրոպայի սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը 2016թ. պլաստիկե բրինձների խնդիրը ներառել է ԵՄ-ի ահագնացող ռիսկերի մեջ։ «Բրնձի հետ կապված… Կարդալ ավելին »

Բասկետբոլ Ա լիգա. 6-րդ տուրի բոլոր արդյունքները

Երեկ կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 6-րդ տուրի վերջին 2 հանդիպումները: «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ 75-82 հաշվով պարտություն է կրել «Շիրակից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»): Նա վաստակել է 33 միավոր: Տուրի մյուս խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս, հավասար պայքարում  79-71 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ: Այս հանդիպման ամենաարդյունավետ խաղացող… Կարդալ ավելին »

Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ (Նովոպոլոցկ) եւ երկուսում էլ վստահ հաղթանակ տարավ, համապատասխանաբար, 6:3 եւ 9:1 հաշվով: Քսանվեց խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է: Հաջորդ հանդիպումներն  «Արարատը» դեկտեմբերի  18-ին եւ 19-ին սեփական հարկի տակ կանցկացնի «Բրեստ-2»-ի հետ:   Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

London Chess Classic. Լեւոն Արոնյանն ութերորդ անգամ ոչ-ոքի խաղաց

Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ այս անգամ անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Ութերորդ տուրի արդյունքները. Մագնուս Կարլսեն – Յան Նեպոմնյաշչի ՝ 0:1, Մայքլ Ադամս – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Ֆաբիանո Կարուանա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ.… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ

Խոյ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Խոյեր կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն… Կարդալ ավելին »

Գավառում կրակոց արձակած անձը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4:22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1988 թ. ծնված Վարդգես… Կարդալ ավելին »