Daily Archives: 09.12.2017

Ռուսաստանի ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անում Հարավային Օսիայում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ավելի քան 100 դիպուկահար վարժանքներ են անցկացնում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքներին նորակոչիկ-դիպուկահարները յուրացնելու են կեղծ կրակային դիրքեր պատրաստելու, հիմնական դիրք գաղտնի շարժվելու, հակառակորդին հանկարծակի հանդիպելիս քողարկվելու, թիրախի ընտրման, հանդերձավորման, ՍՎԴ, ՍՎ-97 դիպուկահար հրացաններով կրակելու հմտություններ։ Վարժանքներին մշակվելու են նաև թիրախների դասակարգման, կրակի… Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի նոյեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 1 դեպք, որը ոչ մարտական է: • Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին: Նա… Կարդալ ավելին »

Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի… Կարդալ ավելին »

«Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը. պետք է աչալուրջ լինել». «168 Ժամ»

«Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը: Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ

Խոյ: Հետաքրքիր օր է սպասվում: Արկածների, սուր զգացողությունների պակաս չեք զգա: Այդ ամենից ձեր գլուխը չեք կորցնի, ճիշտ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և սխալներ թույլ չեք տա: Այսօր մասնագիտական հմտությունները դրսևորելու հրաշալի հնարավորություն կունենաք: Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք, սակայն վեճերը լուրջ բնույթ չեն կրի և հումորի միջոցով կհարթվեն: Սիրո խոստովանություն կլսեք, ինչին սակայն լուրջ չեք վերաբերվի: Հաճոյախոսությունների… Կարդալ ավելին »

Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են սկսել, որոնց ընթացքում անցել են ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետերից և ԱԳՍ-17 նռնականետերով կրակ վարելու պատրաստություն: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները կկատարեն գիշերային և ցերեկային ժամերին մարտական հրաձգություն՝ կիրառելով գիշերային և ցերեկային դիտարկման և նշանառման… Կարդալ ավելին »

Քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ստուգումները իրականացնում է ՔԿ վարչությունը: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ստուգումները եղել են սննդի բաժնում, քրեակատարողական հիմնարկի խցերում, բուժսպասարկման բաժնում եւ այլ վայրերում, իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, մեզ… Կարդալ ավելին »

Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի դին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գալստյանի քեռու որդուն՝ Կարենին, որը, սակայն, ավելի հայտնի է Չորրորդ գյուղի Ջոնիկ անունով: Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է… Կարդալ ավելին »

Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր տունը. այն ծառայելու է որպես բարեգործական կազմակերպության օֆիս. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր՝ Ավանում գտնվող տունը, որը տարիներ առաջ վաճառվել է եւ այլ սեփականատերեր ուներ: Կիսավեր տունը պատգամավորը վերանորոգել է, դարձրել նորաոճ գրասենյակ, որն այսուհետ ծառայելու է որպես բարեգործական կազմակերպության օֆիս, որը, ի հիշատակ մոր, պատգամավորն անվանել է «Ամալյա… Կարդալ ավելին »

Ճի՞շտ է արդյոք մանդատից զրկել պատգամավորին իր արտահայտած տխմար մտքի համար. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ամենայն հարգանքով հանդերձ բոլոր տեսակի հասարակական շարժումների հանդեպ՝ ես, այնուամենայնիվ, չեմ շտապում դրանց միանալ: Նախ՝ այն պատճառով, որ վերապահումներ ունեմ որեւէ «երամի» մեջ հայտնվելու հարցում: Եվ երկրորդ՝ փորձում եմ խուսափել պոպուլիստական, հուզական որոշումներից: Արգելել Հայաստանում ռուսաստանյան ալիքների վերահեռարձակումը՝ այն հիմքով, որ այնտեղ երբեմն հակահայկական հաղորդումներ են սփռվում, ինձ այնքան էլ պայծառ… Կարդալ ավելին »