Ամենօրյա արխիվներ: 05.12.2017

«30 տարի է՝ աղետի գոտի անունը տարածաշրջանից դուրս չի գալիս» (տեսանյութ)

«Մոտավորապես 30 տարի է՝ աղետի գոտի անունը տարածաշրջանից դուրս չի գալիս»,- հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքը դեռ 1999-ին է ասել, որ պետք է շեշտը դնել աշխատատեղերի ստեղծման վրա: Նրա խոսքով՝ Գյումրիում ամեն երկրորդ տունը դատարկվում է. «Գյումրեցի տղամարդը սովոր է դատարկ ձեռքով տուն չմտնել. ու հիմա երբ տուն… Կարդալ ավելին »

Ներկայացավ մեղայականով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի սպանության հանգամանքները։ 2017թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 71-ամյա մի բնակիչ և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ` նախկին սուրճի արտադրամասի հետնամասում,… Կարդալ ավելին »

Սաակաշվիլիին ձերբակալեցին, սակայն ակտիվիստները ազատեցին նրան (տեսանյութ)

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջանորդ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Ուկրաինայում ձերբակալվել է Գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների արդյունքում։ Կիևի իր տանը խուզարկության ընթացքում նա սպառնացել էր ցած նետվել 8-հարկանի շենքի տանիքից։ Ձերբակալումից հետո, նրան դուրս են բերել շենքից և բռնի ուժով նստեցրել միկրոավտոբուս, սակայն տեղափոխել չի հաջողվել, քանի որ շենքի մոտ են հավաքվել… Կարդալ ավելին »

«Անտուն հայացք»` հանուն բռնության ենթարկված կենդանիների

«Դալան» արվեստի պատկերասրահում արդեն մի քանի օր է ներկայացվում է նկարչուհի Անժելիկա Մորոզովայի՝ «Անտուն հայացք» խորագրով  անհատական ցուցահանդեսը։ Այն բռնության դեմ պայքարի խորհուրդն ունի: «Մարդիկ ունեն բանականություն, ընտրության իրավունք, բայց երբեմն անում են այնպիսի արարքներ՝ թեկուզ անտուն կենդանիների, վայրի կենդանիների հանդեպ, որն ինձ համար բռնություն է: Թեկուզ մորթուց մուշտակները. չի սպանվում մի կենդանի մի մուշտակ… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 5-ի աստղագուշակ

Խոյ: Գործերը շատ են, կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և տեղավորվել ժամանակի մեջ: Ապավինեք ձեր ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի, կհուշի, թե ինչ քայլեր ձեռնարկեք: Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Աշխատանքի հետ կապված որոշ խնդիրներ կքննարկեք: Երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կկզմեք: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, ստիպված կլինեք հրաժարվել որոշ ծրագրերից: Երեկոն նվիրեք… Կարդալ ավելին »

Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»:… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի հանդիսություններին

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները այսօր Մոսկվայում կմասնակցեն Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:     «Ազատություն» ռ/կ

«Ընկեր Պուտինին պետք է ասել՝ դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին՝ հետ վերցրեք ու տվեք մեզ». Նորատ Տեր-Գրիգորյանց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: – Պարոն գեներալ, ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, նախկինում նշվում էր, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից խոշոր չափի հասնող գումարներ են հափշտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից վերջերս մեծ գումարներ են հափշտակել: Իսկ հափշտակողներն էլ եղել են այդ ընկերության գործակալները: Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանսի» հետ, ըստ որի՝ ձեռք է բերել վերջինիս անունից վկայագրեր կնքելու իրավունք, նաեւ… Կարդալ ավելին »