Daily Archives: 04.12.2017

ԱՄՆ-ի Սենատում պահանջել են տարհանել դիվանագետների ընտանիքները ԿԺԴՀ-ի հետ վերահաս պատերազմի պատճառով

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը գտնում Է, որ մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ Է Հարավային Կորեաից տարհանել ԱՄՆ¬ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը: «Պետք Է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց եւ երեխաներին ուղարկելու համար»,­ քաղաքական գործչի խոսքից մեջբերում Է անում The Telegraph­ը: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության… Կարդալ ավելին »

BMW-ն բախվել է Նորագավիթի «Գաի պոստի» պատին

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել է բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  3-4-ը էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5… Կարդալ ավելին »

Ովքեր են իրականում ձնե մարդիկ

Բրիտանացի գիտնականները բացահայտել են եթիի՝ մարդանման էակի ծագումը, որին նկատել են, մասնավորապես, Հիմալայներում: Հետազոտությունը հրապարակված է Royal Society journal Proceedings B հանդեսում, հաղորդում է The Guardian-ին: Իրականում, ինչպես ցույց են տվել մասնագետները, եթին վերապրուկային հոմինիդ չէ: Դրա փոխարեն բազմիցս մարդանման էակի տեղ են դրվել տարբեր տեսակների արջեր. հիմալայան, տիբեթական, գորշ եւ տյանշանական արջերը: Հեղինակները նման… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ

Խոյ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են: Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն:… Կարդալ ավելին »

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 4-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: Երեւան քաղաքի 10։00-16։00 Բաշինջաղյան փ. 17, 181, 183, 185, Լենինգրադյան փ. 23/11, 23/12, 23/13, 31Բ, 32Վ, 32Գ, 31/6, 31/8 8 837 շենքերը, Շերամի փ. 113, 115, Սվաճյան փ. 56, 58, 60, 60/1, 62… Կարդալ ավելին »

Շվեյցարիայի նախագահը հանդիպել է վրացի գործընկերոջ հետ

Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Այդ մասին ասված է Facebook-ում Վրաստանի նախագահի վարչակազմի պաշտոնական էջում: Թբիլիսիի միջազգային օդանավակայում Շվեյցարիայի նախագահին դիմավորել են Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին եւ այլ պաշտոնատարներ: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն դեկտեմբերի 4-ից: Շվեյցարիայի նախագահը բանակցություններ կվարի Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:… Կարդալ ավելին »

Երևանում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դերասանուհու շանը և դիմել փախուստի

Այսօր առավոտյան ժամը 7:50 րոպեին Երևանի Տերյան-Թումանյան խաչմերուկում, Կարապի լճի հարևանությամբ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դերասանուհի Ելենա Բորիսենկոյի շանը: 168.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ պատրաստվում է դիմել Ոստիկանություն, որպեսզի գտնեն տվյալ մեքենան վարող ոստիկանին և հեռացնեն աշխատանքից. «Առավոտյան, երբ շանս հերթական անգամ տարել էի զբոսանքի, նա վազեց փողոց: Այդ պահին ոստիկանական մեքենա էր… Կարդալ ավելին »

ՀԷՑ-ը կտուգանվի 5 մլն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամով: Այս մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում ընդունել դեկտեմբերի 6-ի նիստում: Ըստ որոշման նախագծի` ընկերությունը խախտել է էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման մասին ՀԾԿՀ որոշմամբ սահմանված ժամկետները: Վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը չի կատարել ՀԾԿՀ սահմանած պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները: Ըստ… Կարդալ ավելին »