Ամենօրյա արխիվներ: 01.12.2017

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի բացահայտող ասուլիսը

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի բացահայտող ասուլիսը տեղի ունեցավ այսօր. «Նոյյան Տապան»-ում: Բանախոսներ՝ Անի Հովհաննիսյան — «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Լիպարիտ Սիմոնյան — փաստաբան Նինա Կարապետյանց -«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր: Ասուլիսին՝ «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ: Ձեզ ենք ներկայացնում ասուլիսին՝ Անի Հովհաննիսյանի ելույթը ամբողջական. Միանգամից հերքեմ մի քանի միֆ… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի… Կարդալ ավելին »

Հարված բոլորիս և մեզանից յուրաքանչյուրին. ՀՀ վարչապետի խորհրդական

«Հայաստանի պատմությունը, ողջ մարդկության քաղաքակրթական ժառանգությունն է, քաղաքական համատեքստում՝ մեր երկրի ներքին գործը: Հարգելի տիկին Կրաշեննիկովա, «Զվեզդա» հեռուստաընկերության հարգելի խմբագրություն, Նոր և նորագույն պատմության մեծագույն պատմական գործիչներից մեկին՝ Օտտո ֆոն Բիսմարկին են պատկանում հետևյալ խոսքերը. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Հուսամ՝ գերմանացի քաղաքական գործչի օրինակը չի վիրավորում ձեր զգացմունքները, և մեծապես հույս ունեմ, որ բավականաչափ տեղեկացված… Կարդալ ավելին »

Երկրաշարժ Իրանում

Այսօր դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Վահագնի թաղամասում տոնական սեղան են գցել. ներկա է եղել Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « Պարզվում է՝ Հայաստանում էլ են նշում ամերիկյան գոհաբանության կամ երախտագիտության տոնը՝ նոյեմբերի 24-ը։ Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի դուստրը՝ «Հովնանյան ինտերնեյշնլի» տնօրեն Նինա Հովնանյանը, իր հարկի տակ՝ Վահագնի թաղամասում, տոնական սեղան է գցել՝ ամերիկյան ավանդական հնդկահավի հյուրասիրություն, որին ներկա են գտնվել իր եւ ամուսնու՝ Ամարասի Արթուրի ընկերները։ Ներկա է եղել նաեւ… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 1-ի աստղագուշակ

Խոյ: Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Խոյերին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին՝ դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ… Կարդալ ավելին »

Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։30-16։30 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 20 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Ավշար և Դաշտաքար գյուղերը մասնակի, 10։00-16։00 Արալեզ գյուղը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Աբովյան, Կամոյի, Չարենցի,… Կարդալ ավելին »

Հաց սպառողների թիվը Հայաստանում նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին հացի արտադրության ծավալների անկումը դարձել է շարունակական: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին արտադրվել է 226 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 232 հազար 400 տոննայի դիմաց: Վաղուց արդեն գաղտնիք… Կարդալ ավելին »

Երևանում կատարված սպանության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի… Կարդալ ավելին »

Պատգամավոր Վանիկ Ասատրյանը դստեր հարսանիքին հյուրի կարգավիճակով է մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն անցած շաբաթ ամուսնացրել է դստերը։ Պատգամավորի դուստրը մոտ երկու տարի նշանված է եղել դասընկերոջ հետ, հարսանիքը նշել են Երեւանի «Վիվալդի» ռեստորանում՝ առանց քաղաքական բարձր խավի ներկայացուցիչների։ Նույնիսկ Ասատրյանի կուսակից ընկեր պատգամավորները ներկա չեն եղել։ «Ես էլ հյուրի կարգավիճակում էի, ամբողջը փեսայի կողմն… Կարդալ ավելին »