Սերժ Սարգսյանի քա­ղաքական պլանները կարող են կապված լինել ՌԴ նախագահի պաշտո­նում Պուտինի առաջադրման հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնու­թյան նախագահ Պուտինը նախօրեին հայտարարել է նախագահի 2018 թվականի ընտրությանը առաջադրվելու որոշման մասին: Պուտինն այդ մասին հայտարարել է ԳԱԶ ավտոգործարանի բան­վորների հետ հանդիպմանը՝ ասելով, թե այդ մասին հայ­տարարելու ավելի լավ տեղ չկա: Պուտինը բավական երկար ժամանակ անորոշ էր պահում իր առաջադրման հեռանկարը, սակայն ժամանակը սպառվում էր և նախագահական ընտրությունների ընթացակարգը պահանջում էր, որ Պուտինը մինչև տարեվերջ կողմնորոշվի: Եվ ասա նա հայտարարում է առա­ջադրման մասին:

Դժվար է ասել, թե որքան էր նրա չառաջադրվելու հավա­նականությունը, այսինքն՝ որքանով էր նա իսկապես կամուկացի մեջ և որքանով էր կիրառվում ընդամենը հմուտ քաղաքական կամ քարոզչա­կան տեխնոլոգիա՝ անորոշու­թյան կամ կառավարելի անո­րոշության միջոցով լուծելով տարբեր հարցեր:

Սակայն Պուտինի հայտարարությունը հայաստանյան դիտանկյունից ուշագրավ է ներքին կյանքում տեղի ունեցող հե­տաքրքիր զարգացումների կամ, այսպես ասած՝ ակտի­վացման ալիքի հետ համեմա­տությամբ կամ զուգահեռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում հետաքրքիր իրադարձություններ սկսեցին ծավալվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ. ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օդիզոզ ֆիգուր Հայկազ Բաղմանյանի հեռացումը Վիգեն Սարգսյա­նի պահանջով, որը թվում էր ուղղակի անձեռնմխելի ֆիգուր, և նախօրեին էլ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի՝ Վիգեն Սարգսյանին հղած, այսպես ասած, հպատակային հարցազրույ­ցը:

Իսկ այս ամենն էլ հե­տաքրքիր է հաշվի առնելով մի կողմից այն, որ Վիգեն Սարգսյանը դիտվում է Սերժ Սարգսյանից նախագահությունից հետո վարչապետի նրա հավակնորդներից մեկը, և միևնույն ժամանակ էլ, անկախ վարչապետի պաշտոնից, ՊՆ-ն նոր Սահմանադրությամբ, փաստորեն, դառնում է քա­ղաքական լուրջ գործոն և իշխանական բևեռ:

Իհարկե, հեռու ենք Վիգեն Սարգսյանի շուրջ ծավալված իրողությունները կապել Պուտինի առաջադրման հետ, սակայն ժամանակային զու­գադիպությունը իսկապես հետաքրքրական է՝ հաշվի առ­նելով ոչ միայն վերը բերված հանգամանքները՝ վարչապետի հավակնության և ՊՆ դերակատարության մասով, այլ նաև այն, որ այդ ամենն, ըստ էության, Սերժ Սարգսյա­նի քաղաքական պլանի մաս է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Սերժ Սարգսյանի քա­ղաքական պլաններ, եթե ոչ անմիջական առնչություն, ապա զգալի պայմանավոր­վածություն կարող են ունե­նալ ՌԴ նախագահի պաշտո­նում Պուտինի հերթական առաջադրման հետ՝ ուղղակի, թե անուղղակի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով