Պատգամավոր Վանիկ Ասատրյանը դստեր հարսանիքին հյուրի կարգավիճակով է մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն անցած շաբաթ ամուսնացրել է դստերը։

Պատգամավորի դուստրը մոտ երկու տարի նշանված է եղել դասընկերոջ հետ, հարսանիքը նշել են Երեւանի «Վիվալդի» ռեստորանում՝ առանց քաղաքական բարձր խավի ներկայացուցիչների։ Նույնիսկ Ասատրյանի կուսակից ընկեր պատգամավորները ներկա չեն եղել։

«Ես էլ հյուրի կարգավիճակում էի, ամբողջը փեսայի կողմն է արել»,- մեր թղթակցին ասել է Ասատրյանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով