«Մինչև հիմա մենք չէինք ապահովել ՄԻԵԴ մի շատ կարևոր դրույթ». Գևորգ Կոստանյան

«Մինչև հիմա մենք չէինք ապահովել ՄԻԵԴ մի շատ կարևոր դրույթ` մարդը պետք է իրավունք ունենա վիճարկել իր ձերբակալումը»,- այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների քննարկման ժամանակ:

Ըստ նրա` եթե ձերբակալման ժամը 72 ժամ է, անձը կարող է իր ձերբակալումը վիճարկել 60 ժամվա ընթաքում, դատարանն էլ կարող է քննել 5-րդ օրը, այսինքն` դատարանը կարող է միայն ձերբակալումից հետո ասել, որ ապօրինի էր, իսկ ձերբակալումը դադարեցնելու կամ ապօրինի կանխելու համար նշանակություն չի ունենում:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորման միջնորդությունը քննելու ժամանակ դատարանը կարող է անդրադառնալ ձերբակալման հարցին, նաև կարող է քննել անհապաղ, եթե կյանքին սպառնացող վտանգ կամ նրան խոշտանգման ենթարկելու հավանականություն կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ.Կոստանյանը հայտարարեց, որ այս խմբագրությամբ այս նախագիծը բացարձակ չի ծառայում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին և չի համապատասխանում Կոնվենցիային. «Պետք է մարդը կարողանա ձերբակալումը վիճարկել այնպես, որ ազատությունից ապօրինի զրկելն առնվազն կանխվի կամ վերականգնվի»:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե տարեկան քանի՞ ձերբակալություններ են լինում, և արդյոք դատարանները կկարողանա՞ն արդյունավետորեն քննել:

Ա.Հարությունյանը պատասխանեց, որ ձերբակալվածների մասին վիճակագրություն չունի, սակայն դատարաններն ունակ կլինեն այս իրավունքների խախտմանն անդրադառնալ, քանի որ Երևանի դատարանին վերաբերող օրնսդրական նախաձեռնությունը որոշ չափով կբեռնաթափի դատավորներին և հնարավոր կլինի արդյունավետ քննել ձերբակալումների հարցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով