Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ  քաղաքներում և Սարավան – Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով