ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի հանդիսություններին

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները այսօր Մոսկվայում կմասնակցեն Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:

Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով