«Հայաստանը սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» կայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։

«Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան համագործակցում է Կովկասի, այդ թվում և Վրաստանի,  Միջին Ասիայի  և   Հարավային Ասիայի երկրների հետ։ Ըստ նրա՝ նշյալ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է «աշխուժացնել» հարակից երկրների հետ հարաբերությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաև նշել է, որ իրենք շարունակելու են պայքար մղել  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, որոնք երկրում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով