ԼԳԲՏ անձանց թեմաներով պաստառներ պատրաս­տած ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Մշակույթի նախարարության դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի գրում է. «ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալա­կան գովազդի պաստառներ պատրաս­տած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմ­բերի 25-ին Երևանի կենտրոնում հայտն­վեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրա­ցավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին:

ՀԿ-ն էլ դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրա­յին տեղեկատվություն և գիտելիքի կա­րիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախա­րարության դեմ, պահանջում է պարտա­վորեցնել նախարարությանը ներկայաց­ված տեսանյութերը և պաստառները ճա­նաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առայժմ նշանակ­ված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը, այս գործը քննելու է վարչական դատա­րանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փոր­ձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի՝ նշանակում է համասեռամոլության քա­րոզչության ջատագով է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով