Իրաքի քրդերը Բաղդադին մեղադրում են հարձակում նախապատրաստելու մեջ

Դեկտեմբերի 18-ից Իրաքի քրդական ուժերը պաշտոնական Բաղդադին մեղադրում են վերահսկողության հատման սահմաններում ուժեր կենտրոնացնելու և գրոհ ծրագրելու մեջ: Որպես ապացույց՝ հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ և ԱԹՍ-ից տեսագրություն:

Իրաքյան Քրդստանի հետախուզական մարմիններից մեկը՝ Ռեգիոնալ Քրդստանի անվտանգության խորհուրդը, դեկտեմբերի 18-ին հայտնել էր, որ Իրաքյան Քրդաստանի կենտրոն Էրբիլ քաղաքից շուրջ 60 կմ հեռավորության վրա գտնվող Մախմուր բնակավայրի մոտ Իրաքի կառավարական ուժերը ամրացնում են դիրքերը և նոր ուժեր կուտակում՝ նպատակ ունենալով գրոհել Փեշմարգայի մոտակա դիրքերը:

Արդեն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ռեգիոնալ Քրդստանի անվտանգության խորհուրդը ուժերի կուտակման վայրից հրապարակել է արբանյակային լուսանկարներ և ԱԹՍ-ի տեսագրություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրապարակված արբանյակային լուսանկարներով ներկայացնում են նույն դիրքը նոյեմբերի 22-ին, երբ զրահամեքենաներ չկային և դեկտեմբերի 18-ին՝ երբ արդեն երևում են զրահամեքենաները:

Այս տարվա հոկտեմբերին Իրաքի և Իրաքյան Քրդաստանի զինված ուժերի՝ Փեշմերգեյի միջև բախումներ եղել էին նաև հենց Մախմուրի հատվածում, սակայն, ինչպես նշվում է քրդական կողմը, Փեշմարգան դուրս էր հանել ուժերը Մախմուրից:

Նշենք, որ այս օրերին Իրաքյան Քրդստանի տարբեր հատվածներում  ռեգիոնալ իշխանության ընթանում են բողոքի ցույցեր, որոնց ընթացքում սպանվել է 5 և վիրավորվել 80 ցուցարար: Այս իրադարձությունների ֆոնին Իրաքի վարչապետն էլ հայտարարել է կենտրոնական իշխանության՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով