Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար է ստացել վեց զինծառայողի ընտանիք

Դեկտեմբերի 4-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողի ընտանիքի փոխանցել է սահմանված չափով վճարները: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

1-ին խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Գրիգորյանը ստացել է միանվագ 10 մլն ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 200 հազար ՀՀ դրամ:

2-րդ խմբի հաշմանդամ, ժամկետային պարտադիր զինծառայող Ռոման Գևորգյանը ստացել 5 մլն ՀՀ դրամ միանվագ հատուցում, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 150 հազար ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի, շարքային Զապլին Մարգարյանի, շարքային Տիգրան Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Սեյրան Սարգսյանի ընտանիքներին փոխանցվել է միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:

Հայկ Գագիկի Խաչատրյանը մահացել է սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ ականի պայթյունից:

Սեյրան Մանվելի Սարգսյանը մահացել է սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ  հակառակորդի կրակոցից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չապլին Արմենի Մարգարյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից:

Տիգրան Արմենի Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ , հակառակորդի կրակոցից:

Նարեկ Գևորգի Գրիգորյանը վիրավորվել է փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ  զորամասերից մեկի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։

Դեկտեմբերի 6-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 27 զոհված զինծառայողի ընտանիք և 6 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով