Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ «Խիմիկ-2-ի» նկատմամբ

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ (Նովոպոլոցկ) եւ երկուսում էլ վստահ հաղթանակ տարավ, համապատասխանաբար, 6:3 եւ 9:1 հաշվով:

Քսանվեց խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:

Հաջորդ հանդիպումներն  «Արարատը» դեկտեմբերի  18-ին եւ 19-ին սեփական հարկի տակ կանցկացնի «Բրեստ-2»-ի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով