Առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». Շ. Պետրոսյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում։

Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում։

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Գրեմմիի» առաջադրվելը Մանսուրյանի նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞ նրան համապատասխան առաջարկ է արվել, նշեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նա չէր կարող ցանկություն հայտնել, այն էլ ինքը, հեչ երկրային չէ, ախր։ Ես հստակ կարող եմ ասել, որ բացառվում է՝ ինքը առաջարկած լինի, կարծում եմ՝ նրա զարմանքը նույնքան մեծ է եղել, որքան մերը, եւ «Գրեմմիի» առաջադրվելը նրա համար նույնքան անսպասելի է եղել, որքան մեզ համար»։

Տիկին Պետրոսյանը շեշտեց՝ «Ռեքվիեմ»-ը աստվածային ստեղծագործություն է, եւ, անկախ «Գրեմմիի» արդյունքներից, մնալու է պատմության մեջ.

«Տիգրան Մանսուրյանն ունի գործեր, որոնց ոչ բոլորն են ծանոթ, սակայն դրանք մնալու են հայ երաժշտության պատմության մեջ»,- ասաց նա։ Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեցրեց՝ առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». «Մանսուրյանի ստեղծագործությունը ներառված էր սաքսոֆոնահար Ժան Գարբարեկի (Jan Garbarek) ալբոմում, եւ այն 2004-ին առաջադրվել էր «Գրեմմիի»»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով