Ամանորի գիշերը բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեք

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոհաբանական մաղթանքին կհաջորդի նռան օրհնությունը:

Նռնօրհնեք կկատարվի Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում: Ամանորի խորհրդանշական ավանդույթը դարձած արարողությունն իրականացվում է 2014 թվականից:

Հայկական ավանդության մեջ նուռը` որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն իմաստով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով