Վեճ դատարանում՝ Սեֆիլյանի կնոջ եւ Վալերի Օսիպյանի միջեւ .Aravot.am (տեսանյութ)

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 31-ին ոստիկանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, եւ պատժի կրման ժամկետը շուտով ավարտվում է:

Դատախազի միջնորդությունը զայրացրեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին՝ ամբաստանյալներին հարազատներին եւ համախոհներին, որոնց մի մասն այդ օրը Սաֆարյանի հետ է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք բղավեցին, որ ոստիկանները հարբած են եղել, որ Սաֆարյանին անհիմն են դատել, որ Օսիպյանի պես անձանց պատճառով են քաղաքացիական ակտիվիստներին դատում:

Տեւական ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի կինը վիճում էին:

Ամբողջական հոդվածը՝  այստեղ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով