Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականից հետո քաղաքականության մեջ մնալու մասին

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում nախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցին՝ ասելով, թե իր որոշման մասին հայտարարելու ժանանակը դեռ չի եկել: Նրա խոսքով՝ իր որոշումը պայմանավորված է լինելու տարբեր գործոններով.

«Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,- ասել է Ս. Սարգսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ. զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ նա  պատասխանել է, որ Կարեն Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է՝ առողջ, տրամաբանված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, ես փնտրողներին, նկատի ունեմ։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»,- ասել է Ս. Սարգսյանը։

Հարցին, հոգնածություն զգո՞ւմ է կամ զգո՞ւմ է, որ նոր շնչառություն է բացվել իր մոտ, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե, դատելով վերջին ամիսների ծրագրից, ինքը նման չէ պաշտոնյայի, ով պատրաստ է եզրափակել քաղաքական կարիերան, Ս. Սարգսյանը պատասխանել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Վերջ ի վերջո որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ ՀՀ նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի՝ որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ»:

Հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ քաղաքականության մեջ, Ս. Սարգսյանը կարճ պատասխան է տվել՝ «Տեսնենք»:

 

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով