Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. «Փաստ»

Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:

«Փաստ»-ի հավաստի տեղեկություններով, հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել:

Առայժմ ձերբակալված են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մի քանի պատասխանատու աշխատակիցներ: «Փաստ»-ի տվյալներով, այս լաբորատորիան է կեղծել փաստաթղթերը եւ մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Ասում են, թե այն պատկանում է ՍԱՊԾ մի պաշտոնյայի: Ինքը ներկրել, իր լաբորատորիայով հաստատել է, որ բերած մարգարինը կարագ է:

ՍԱՊԾ-ն, մեր տեղեկություններով, ապրանքը փորձաքննության է ուղարկել արտերկրի երեք կենտրոնների: Երեքի պատասխանն էլ նույնն է՝ ապրանքը մարգարին է, ոչ թե կարագ: ՊՆ-ի համապատասխան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել եւ մատները «լիզե՞լ» են այդ մարգարինով, թե չէ, դեռ կպարզվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...