Ռուսաստանի ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անում Հարավային Օսիայում

Загрузка...

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ավելի քան 100 դիպուկահար վարժանքներ են անցկացնում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին նորակոչիկ-դիպուկահարները յուրացնելու են կեղծ կրակային դիրքեր պատրաստելու, հիմնական դիրք գաղտնի շարժվելու, հակառակորդին հանկարծակի հանդիպելիս քողարկվելու, թիրախի ընտրման, հանդերձավորման, ՍՎԴ, ՍՎ-97 դիպուկահար հրացաններով կրակելու հմտություններ։

Վարժանքներին մշակվելու են նաև թիրախների դասակարգման, կրակի կարգավորման, գիշերային և ցերեկային տեսանելության սարքերի կիրառմանը վերաբերող հարցեր։ Վարժանքներին հատուկ ուշադրություն է դարձվելու դժվարամատչելի տեղանքում դիպուկահարների գործելու հմտություններին։

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...