«Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը. պետք է աչալուրջ լինել». «168 Ժամ»

«Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը:

Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես բանակցային գործընթաց, որը և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի ազդեցության տակ է, նման միջամտություն չի թույլատրվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու բանակցային գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա կարևորել է ԱՄՆ պետքարտուղարի վերջին մի քանի հայտարարությունները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ վերջին շրջանի պասիվության ֆոնին կարևոր էր ամերիկյան կողմի աջակցությունը շփման գծում հատուկ միջոցառումների իրականացմանը:

«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում: Այնուամենայնիվ նախարարները և նախագահները պետք է հանդիպեն, Մինսկի խումբը պետք է աշխատի, որպեսզի առանձին երկրների նախաձեռնությունների արդյունավետությունը պակասի: Այդ ձգտումների մասին ես շատ եմ խոսել, ոչինչ չի փոխվել: Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը, այդ ժամանակ պետք է աչալուրջ լինել»,- ընդգծել է Փոլ Գոբլը:

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով