ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ է արել

Ռուսաստանի Դ ԶՈւ Կասպյան նավատորմի նավախմբերի մշտական տեղակայման վայրերից մեկում՝ Մախաչկալայում, անցկացվել են  հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ըստ վարժանքների սցենարի՝ պայմանական հակառակորդը փորձել է նավերի ստորջրյա մասերը ականապատել։ Այնուհետև պայմանական դիվերսանտները միաժամանակ հարձակվել են տեղակայման վայրի բոլոր նավերի վրա։

Նավերում տագնապ է հայտարարվել, ինչից հետո անձնակազմերը նավերը նախապատրաստել են մարտի և հարձակման: Հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության ուժերը պայմանական հակառակորդի դիվերսանտներին ոչնչացնելու համար իրականացրել են նռնականետում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև «Գրաչոնոկ» հակադիվերսիոն կատերի տեխնիկական միջոցները օգտագործելով՝ նավաստիները հայտնաբերել են դիվերսիոն խմբի ողջ մնացած անդամներին։

Վարժանքների ավարտին ջրասուզակների խմբերը նավերի, կատերների ստորջրյա մասում իրականացրել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման աշխատանքներ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով