Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Այդ մասին ասված է Facebook-ում Վրաստանի նախագահի վարչակազմի պաշտոնական էջում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայում Շվեյցարիայի նախագահին դիմավորել են Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին եւ այլ պաշտոնատարներ: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն դեկտեմբերի 4-ից: Շվեյցարիայի նախագահը բանակցություններ կվարի Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ծրագրված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: 2009 թվականից Շվեյցարիան միջնորդի գործառույթ է իրականացնում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news