«Նիկոլ ջան, ապրես, շուտվանից իրար էսքան չէինք տեսե». Սեյրան Սարոյանը հորդորեց «Նոր տարվա բուդը» մենակ չուտել

Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտվեց: Ազգային ժողովն ավարտեց 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն օրենքի նախագծերից մեկի քվեարկության ժամանակ խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ կանխելով «Ելքի» կողմից հայտարարվելիք 11-րդ ընդմիջումը:

Ընդմիջումից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՅԴ-ին՝ մեզ միանալու համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ  20 րոպե ընդմիջում վերցնելը բացարձակ կապ չուներ «Ելք» դաշինքի այդ օրվա գործունեության հետ. «Մենք օգտվել ենք ԱԺ կանոնակարգ-օրենքով մեզ տրված իրավունքից: Մոռացեք, որ դա ձեզ հետ որևէ կապ ունի»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված հնարավորություններն ընդդիմադիրներն օգտագործեցին ոչ այն ուղղությամբ, ինչ պետք էր. «Նրանք դա օգտագործեցին ԱԺ-ի աշխատանքները խաթարելու համար: Սա նշանակում է, որ այն որպես խաղալիք օգտագործեցիք, հարգելի գործընկերներ, նշանակում է՝ այդ հնարավորությունը մենք ենք տվել ձեզ, այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, քանի որ դա նաև ձեր դեմ կօգտագործեք»:

ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ևս ելույթ ունեցավ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ալո: Սիրելի ժողովուրդ, Ազգային ժողով, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա, հիմի ով ինչ արեց, արեց: Նիկոլ ջան, ապրես, շուտվանից իրար էսքան չէինք տեսե: Մեր գործը մինչև ժամի 6-ն ա, ինչի՞ ենք կռվում, չգիտեմ: Էկեք սաղս իրար Նոր տարի մաղթենք, ում ձեռն ինչ կա, բաժնեք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք, կարտոլով Նոր տարի չենք անելու, նենց անենք՝ ով ինչ շնորհք ունի ԱԺ դեպուտատներից՝ իր ընտրատարածքում իր ժողովրդին օգնի: Արեք իրար շնորհավորենք, իրար ջան-ջիգյար ասենք, գնանք»:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով