Նաղդալյանը հրաժարվել է վճարել 2 մլն դրամ հեռախոսային վճարը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը:

Բայց Բաղդասարյանը ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բյուջեին մոտ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել, որպեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյուջեից չեն վճարվել, պատգամավորները փոխհատուցել են հասցված վնասը:

Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է Նաղդալյանին, ով պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել: Պարզվում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաեւ ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով