Հացը կթանկանա՞. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով: 2016 թ. նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:

Արտադրության ծավալների կրճատման մասին փաստում են նաեւ հացի արտադրությամբ զբաղվողները:

«Ուրարտու-Ադելինա» հացի արտադրամասում այս տարի նախորդի համեմատ 20%-ով արտադրությունը պակասել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտադրամասի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը հացի արտադրության ծավալների կրճատման մի քանի վարկած է մատնանշում:

Առաջին պատճառներից մեկը հացի արտադրամասերի թվի ավելացումն է համարում: Հացի արտադրամաս բացելու եւ բիզնես սկսելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչն էլ այսօր բերում է նրան, որ գրեթե ամեն տան բակում հաց են թխում եւ վաճառում:

«Այսօր ամեն հայաթում 3-4 հացի փուռ կա, որոնք սնկի պես աճել են, բայց թե ինչ պայմաններում են թխում, դա էլ հարցի մյուս կողմն է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց հացի արտադրամասի ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտադրողների գերակշիռ մասն արտադրության ծավալների կրճատումը պայմանավորում են նաեւ արտագաղթի աճով. որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում է սպառումը, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել՝ գնողունակությունը զգալի ընկել է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով