«Հայաստանն ունի նաև ԵՄ-ի աջակցությունը». ֆրանսիացի վերլուծաբան

«168 Ժամ»-ը գրում է. «Վիեննայում շարունակվելու են բանակցությունները հանուն բանակցությունների, քանի որ կողմերը և հատկապես՝ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների: Նախարարական հանդիպումները ոչինչ չեն որոշում, պարզապես Մինսկի խումբը և միջնորդները փորձում են հավաստիանալ, որ իրենց աշխատանքն ապարդյուն չէ, սակայն իրավիճակը հեռու է կարգավորման շուրջ քննարկումներից: Որքան էլ որ միջնորդները ներկայումս կոնսենսուս ունեն կարգավորման հարցի վերաբերյալ, ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն են, իրավիճակի ներկայիս ընթացքը թելադրում են իրենք՝ կողմերը:

Զիջումներից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, դա փորձում են կանխել բոլոր կազմակերպությունները: Հենց այդ պատճառով զսպող հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով առաջիկա օրերին Վիեննայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման արդյունքներին: Նա բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում. «Միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից, այնպես որ, դա հնարավոր չէ»,- ասել է նա:

Իսկ ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրի  խոսքով՝ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»:

«168 Ժամ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով