Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի, արտգործնախարարների 24-րդ խորհրդի արդյունքներին։

Նախարար Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձավ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին:

Սորոսական, բանակում չծառայած նախարարի հրամանով աշխատանքից ազատել են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին. Ռոբերտ Մելքոնյան

09.09.2020

Բռնվեք, որ աթոռից չընկնեք.Վահագն Վարագյան

11.09.2020

«Փաշինյան դու ալկաշ ես»․ վարչապետն ընկել է իր լարած թակարդը ու «զոմբիները» իր դեմ են դուրս եկել. politik.am

11.09.2020

Լարիսա Սորոսովնա, ձեր ջանքերը արդյունք տվեցին, ասեք Սորոս պապիկին, թող ձեզ պարգևավճար տա.Միշա Գալուստյան

09.09.2020

Պարոն Փաշինյան, ամուսնացրեք Ձեր աղջկան.Արտաշես Ասատրյան

10.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով