Կույրերի միավորմանը հատկացվեց 51 մլն դրամ

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ըստ այդմ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 51 մլն դրամ:

«Միջոցներն ուղղվում են կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով»,-  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով