Կարեն Կարապետյանն ու «շանտղության» մեխանիկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը:

Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Կարապետյանը:

Եւ ահա ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները եւս շոուի ժանրից էին: Ավելի քան մեկ տարի անց «շանտղությունը» ոչ միայն շարունակվում է, այլեւ ավելի ու ավելի սոսկալի բնույթ կրում: Օրեր առաջ բացահայտվեց, որ հայկական շուկայում տավարի մսի անվան տակ վաճառվում էր ձիու եւ ավանակի միս: Հիմա էլ «շանտղություն» է թռչնամսի շուկայում. այստեղ էլ բացահայտվել է հակաբիոտիկների, սալմոնելա խմբի մանրէների անթույլատրելի քանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ի՞նչ վիճակ է դեռեւս չհետազոտված ապրանքատեսակների առումով, մնում է միայն ենթադրել. դեռեւս լուրջ փորձաքննություն չի իրականացվել մսամթերքի, ձկնամթերքի, երշիկեղենի շուկայում: Մինչ այդ, փաստենք, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ՝ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով